Հրատապ թեմա Հայաստանում
Գործնական քննարկումներ` արդյունավետ որոշումներով
«Համալսարանի ռեկտորատում օրերս քննարկման առակա դարձան ձմեռային քննաշրջանի արդյունքների ամփոփումը, ակադեմիական անբավարար առաջադիմությամբ ուսանողների հեռացման և 2011-12 ուստարվա երկրորդ կիսամյակում վերականգնված ուսանողների վերաբերյալ հարցերը, որոնց կապակցությամբ ռեկտորատը լսեց ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Սամվել Ավետիսյանի զեկուցումը:
Ըստ որի` ակադեմիական անբավարար առաջադիմության պատճառով համալսարանից հեռացվել է 89 ուսանող, այդ թվում` ընդհանուր բժշկության ֆակուլտետից` 40, ստոմատոլոգիական ֆակուլտետից` 27, դեղագիտական ֆակուլտետից` 3, ռազմաբժշկական ֆակուլտետից` 3, օտարերկրացիներից` 12 ուսանողներ: Ի դեպ` այս թվի մեջ չեն մտնում համալսարանից ինքնակամ ազատվածները:
Ըստ ուսանողների իրավունքների վերականգնման մասին պրոռեկտորի տեղեկատվության` վերականգնվել են 121 ուսանողներ: Բացի այդ` ՀՀ ազգային բանակ են զորակոչվել 44, բանակից զորացրվել 60 հոգի: Հեռացվածների մեջ գերակշռում են 2-րդ և 3-րդ կուրսի ուսանողները, որը մի կողմից բացատրվում է այդ կուրսերում ուսանողների մեծ թվով, իսկ մյուս կողմից` վերոնշյալ կուրսերում որոշ առարկաների կրեդիտները այնքան բարձր են, որ երկու անբավարար գնահատականի դեպքում ուսանողը հեռացվել է: 12 կրեդիտ ակդեմիական պարտքի դեպքում ուսանողին իրավունք է տրվել որպես պարտք այդ քննությունները հանձնել մինչև ավարտական կուրսին նախորդող կուրսի վերջին քննաշրջանը:
Ռեկտորատում քննարկման հարց դարձավ նաև առաջին կուրսի 4 արտասահմանցի (հնդիկ և շրիլանկացի) ուսանողների վարքագիծը, որոնք, փոխադարձ համաձայնության գալով` ստուգման գրքույկների նկարները փոխելով միմյանց փոխարեն մտել էին քննության: Բուռն քննարկումից հետո ռեկտորատը որոշեց` հաշվի առնելով որոշ հանգամանքներ, վերոնշյալ ուսանողներին չհեռացնել, այլ բավարարվել խիստ նկատողությամբ: Հաշվի առնվեց այն հանգամանքը, որ նրանք մի քանի ամիս է, ինչ սովորում են մեր համալսարանում, ինչպես նաև վերջիններիս ծնողների խնդրանքները` որոնք գրել էին ի պատասխան իրենց զավակների վարքագծի մասին տեղեկացնող դեկանատի գրության:
Հաշվի առնվեց նաև այն հանգամանքը, որ այն ուսանողները, ում փոխարեն առավել լավ սովորողները մտել էին քննության, որպես պատիժ` այդ առարկայից արդեն ստացել են անբավարար գնահատական:
Այս առիթով Ս. Ավետիսյանը տեղեկացրեց, որ դեպքը ոչ միայն կլինի վերջինը, այլև անհնար կլինի նման երևույթը, քանի որ արդեն պատրաստ են ուսանողական տոմսերի և ստուգման գրքույկների նոր նմուշները, որոնք կբացառեն որևէ կեղծիք:
Վերջիններս շրջանառության մեջ կդրվեն եկող ուսումնական տարվա սկզբից:
Օրակարգի երկրորդ հարցի առնչությամբ, որը վերաբերում էր 2011-12 ուստարվա 2-րդ կիսամյակում վերականգնումներին, ներկայացվեց ուսանողների վերականգնման նոր կարգը, ըստ որի վերականգնվելու դեպքում ուսանողը ոչ թե մուծում է ողջ ուսումնական տարվա համար նախատեսված վճարը և անցնում բոլոր դասընթացները, այլ մուծում է միայն այն առարկայի արժեքը և ուսումնասիրում միայն այն առարկան, որից նա անբավարար է ստացել:
Ամփոփելով քննարկումները` համալսարանի ռեկտոր Դ. Դումանյանը կարևորեց այն հանգամանքը, որ հատկապես բանակից զորացրվածների վերականգնման, նրանց գնահատման առիթով ընդունված բոլոր որոշումները կայացվել են հօգուտ ուսանողի: Այս առնչությամբ նախորդ ռեկտորատների որոշումները հիմք ընդունելով` համալսարանում իրականացվել են կոնկրետ միջոցառումներ, որոնցից մեկը կիսամյակային ցածր գնահատականներ ունեցողների վերջնական գնահատականի ձևավորումն է եղել միայն քննական գնահատականով, առանց միջինացման: Եթե զորացրվածի կիսամյակային գնահատականը եղել է բարձր` մինչև զորակոչվելը, օգտագործվել է այդ գնահատականը: Բացի այդ` զորակոչվածներին հնարավորություն է ընձեռվել քննությունները հանձնել ավելի վաղ` արտասահմանցի ուսանողների հետ, կազմակերպվել է նաև աջակողմյան և ձախակողմյան ստուգարքների ավելի շուտ հանձնումը: Ձեռնարկված քայլերի արդյունքում զորակոչվածները մեկնել են բանակ` կիսամյակը ավարտած, որի հետևաքնով զորացրումից հետո բուհում նրանց ադապտացիան ավելի դյուրին է կատարվում: Ավելին` անգամ մեկ հարցում հանձնած ուսանողի դրական գնահատականը զորակոչված ուսանողներից մեկի համար համարվեց կիսամյակային:
Ռեկտորատի ավարտին պրոֆ Դ.Դումանյանը տեղեկացրեց, որ ՀՀ կրթության և գիտության նախարարը նախատեսել է բժշկական համալսարանին տրամադրել 500,000 դոլարին համարժեք գումար, որին նույնչափ գումար մեր կողմից ավելացնելու դեպքում կարող ենք ձեռնամուխ լինել սիմուլյացիոն կենտրոնների ստեղծմանը, որն այսօր չափազանց անհրաժեշտ է մեր կրթօջախին:«Հասկանալի է, որ այս գումարը ամբողջովին չի բավականացնի մեր նախագծած ծրագրի իրականացմանը, սակայն, կարծում եմ, կարևորը սկսելն է, և որքան շուտ սկսենք ծրագրի իրագործումը, այնքան ավելի հավանական կլինի հասնել մեր նպատակին` սեպտեմբերին արդեն ունենալ այդ կենտրոնները: Առաջին հերթին կարևոր է որոշել, թե որտեղ ենք բացում այդ կենտրոնները, սահմանագծել չափորոշիչները, կարևորել առաջնահերթությունները, և եթե ընթացքում անգամ գումարը չհերիքի, մենք այն ժամանակ կորոշենք, թե ինչ կարող ենք անել` ավարտին հասցնելու մեզ համար չափազանց կարևոր այս նախաձեռնությունը»:
Գործնական քննարկումներից հետո, ռեկտորատի անդամներին ի գիտություն` Ս.Ավետիսյանը բավականին մանրամասն տեղեկատվություն ներկայացրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ղեկավարած պաշտոնական պատվիրակության կազմում Լիտվա կատարած այցի մասին, որի նպատակը միջպետական պայմանագրերի կնքումն էր:
«Բացի պաշտոնական այցերից, որոնց որպես պատվիրակության անդամ չէի կարող չմասնակցել, երկու օր զբաղվել եմ Վիլնյուսի բժշկական ֆակուլտետի ուսումնական գործընթացի ուսումնասիրմամբ: Մեկ օրը նվիրել եմ ֆակուլտետի և նրա տեսական ամբիոնների գործունեությանը, մեկ օրը անց եմ կացրել բժշկական ֆակուլտետի 3 կլինիկաներից մեկում, որը ուներ 1300 մահճակալ: Այս համալսարանը հիմնադրվել է 1570 թվականին և Եվրոպայի ամենահին համալսարաններից մեկն է, որի բժշկական ֆակուլտետը իր կազմում ունի օդոնտոլոգիայի և հանրային առողջության ինստիտուտներ: Ֆակուլտետում դասավանդումն ընթանում է նույն կերպով, ինչ մեզ մոտ, այսինքն ուսուցումը երկաստիճան է` բակալավրիատ, մագիստրատուրա` դա նախադիպլոմային կրթությունն է և ռեզիդենտուրա, որը ըստ էության համապատասխանում է մեր կլինիկական օրդինատուրային` մինչև 5 տարի տևողությամբ: Այսինքն այնտեղ նույնպես բժիշկ դառնում են 10-11 տարվա ընթացքում: Ստոմատոլոգիական ֆակուլտետում գործում է 4+1 տարբերակը` 4 տարի բակալավրիատ և 1 տարի մագիստրատուրա: Բայց, ի տարբերություն մեզ, բակալավրիատը չի ավարտվում պետական քննությամբ և չի ընդհատվում: Այսինքն` նրանց ուսանողները զորակոչի չեն ենթարկվում: Բոլոր ուսանողները պարտադիր անցնում են երկրորդ մակարդակը: Տարիների առումով մենք տեսանք, որ այն, ինչ նախատեսել ենք ընդհանուր բժշկության ֆակուլտետի համար` 4+2, իսկ դեղագիտական և ստոմատոլոգիական ֆակուլտետների համար 4+1` ճիշտ է: Բացի դրանից` ընդհանուր բժշկության ֆակուլտետի համար ինտեգրացված մագիստրատուրայի գաղափարը, որը մենք նախատեսել ենք անել և ներկայացրել ենք նախարարին, ուսումնասիրելով նրանց ծրագրերը` տեսանք, որ նույնը կիրառվում է այնտեղ, ուղղակի չի ասվում ինտեգրացված մագիստրատուրա:
Մեր գործընկերները պատրաստակամություն են հայտնում մեզ հետ համագործակցել ուսումնամեթոդական, գիտական, կադրերի, դասախոսական կազմի և ուսանողների փոխանակման ծրագրերով, որոնց հնարավորությունը ստեղծվում է` ելնելով միջպետական այն համաձայնագրից, որը կնքվեց:
Ըստ Վիլնյուսի համալսարանի ռեկտորատի` այդ պայմանագրի առնվազն 3 պրոֆեսորներ կամ 3 դեկաններ պետք է փոխհամագործակցեն, ներկայացնեն համատեղ աշխատանքի արդյունքներ, որպեսզի համալսարանների մակարդակով կնքվեն միջհամալսարանական պայմանագրեր: Ցանկանում եմ նշել նաև Կաունասի համալսարանի մասին, որտեղ առանձնապես մեծ չէին տարբերությունները Վիլնյուսի համալսարանից, այստեղ կիրառվում է ցիկլային պարապմունքների ձևը, բժշկական ֆակուլտետում` սկսած առաջին կուրսից: Ի դեպ` կցանկանայի նշել, որ Վիլնյուսի համալսարանում արտասահմանցի ուսանողների քանակը խիստ սահմանափակ է, իսկ վերջիններիս ուսման վճարը բակալավրիատում 4.500 եվրո է, իսկ մագիստրատուրայում 7.500 եվրո, Կաունասում` 12.000 և 15.000 եվրո: Սրանք են եվրոպական չափորոշիչները:
Այնտեղ ես հանդիպեցի իմ կոլեգայի` ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտորի հետ, նա խոստացավ ինձ ուղարկել իրենց ուսումնական ծրագրերը, որոնց ուսումնասիրությունից հետո մենք աշխատանքային խմբով կմեկնենք նաև Կաունաս: Ի դեպ` նրանք խոստացան մեզ մեկ տարի հետո հրավիրել վերաբացվելիք դեղագիտական ֆակուլտետի հանդիսությանը: Կցանկանայի նշել մի հանգամանք ևս` այնտեղ ևս կան մասնավոր բժշկական բուհեր, բայց, ի տարբերություն մեր հանրապետությունում առկա տեղափոխման կարգի, այնտեղ մասնավոր բուհերից պետական բուհ տեղափոխություն չի իրականացվում: Այս կրթօջախներում բավականին մեծ ներդրումներ են կատարվում Եվրախորհրդի կողմից, և մեր համագործակցությունը նման ուսումնական հաստատությունների հետ մեզ ավելի կմոտեցնի եվրոհամակարգին ինտեգրմանը: Միջբուհական պայմանագրերի կնքումը կարևորվում է նրանով, որ եթե մեր համալսարանը համագործակցում է Եվրոպայում ճանաչված մի քանի համալսարանների հետ, բարձրանում է նրա վարկանիշը` միջազգային ճանաչման և վստահության առումով:
Քանի որ պատվիրակության կազմում մեծ էր բժշկական համալսարանի շրջանավարտների թիվը, ուստի մեր խմբի հանդեպ առանձնահատուկ ուշադրությունը պայմանավորված էր նաև այդ հանգամանքով:
Նախարարի գնահատականը մեր կրթօջախի հասցեին այդ առիթով բավականին բարձր հնչեց`«Եթե բժշկական համալսարանը այս պահին վերընթաց է ապրում, ինչու՞ նման պայմանագրերի կնքմամբ չընդառաջենք, որպեսզի նա առավել արագությամբ ինտեգրվի եվրոպական կառույցներին» ,- նշեց Ս. Ավետիսյանը:
Առիթն օգտագործելով` Գերմանիա կատարած այցի արդյունքների մասին տեղեկատվություն ներկայացրեց նաև միջազգային կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանը:
23.03.2012 Կարդացեք նաև
Մարդիկ ճանապարհորդելիս կարող են ենթարկվել առողջությանն առնչվող տարբեր ռիսկերի՝ պայմանավորված ճանապարհորդի առողջական վիճակով, ճամփորդության տեսակով...
14.05.2025
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...
03.04.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
26.03.2025
TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...
18.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...
14.03.2025
Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...
14.03.2025
Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...
07.03.2025
Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...
03.03.2025
Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...
27.01.2025
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYFfcd1b' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ